Դատավորներից ազատվելու մեխանիզմը գործի են դրել. ինչ փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պլանավորել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաեւ դատական համակարգի մաքրման ծրագիրը։ Ու դա է պատճառը, որ հայրենի խորհրդարանը սկսել է քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակ ունի այն երկրորդ ընթերցման բերել շատ արագ՝ հաջորդ քառօրյայում, ու մինչեւ ապրիլ արդեն այն վերջնական տեսքով ունենալ:

Իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասրայնի, այս փաթեթն անվանում են դատավորների բարեվարքության ստուգման հետ կապված օրենքի նախագիծ, որը հանրության շրջանում ավելի շատ հայտնի է վեթթինգի նախագիծ ձեւակերպմամբ: Իսկ այս օրենքի նախագիծը դեռեւս անցած տարի էր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստերի ժամանակ քննարկվում, բայց այն ինչ-որ մի պահի սառեցվել էր, հիմա կրկին իշխանությունները լծվել են դատավորներին «դարձի բերելու» գործընթացին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր ունեն՝ դատական համակարգի փոփոխության հետ կապված:

-Տիկի՛ն Բաղդասարյան, ինչո՞ւ կրկին որոշեցիք Աժ օրակարգ ներառել դատական համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում այդ համակարգում:

-Ընդհանուր առմամբ, երբ նախորդ տարեվերջին կառավարությունը հաստատեց ընդհանուր դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, այստեղ խնդիր եւ նպատակ կար ամբողջ համարագը վերափոխել եւ նորմոտեցումներով առաջ բերել: Դրա անբաժանելի եւ անքակտելի մաս են կազմում Դատական օրենսգիրքը,որիմեջ մի քանի փոփոխությունները, որոնք արմատական կերպով կկատարվեն,թույլ կտա մեզ իրականացնել այն գործիքակազմը, որը ամենատարբեր անուններով շահարկվեց հասարակության մեջ, բայց այժմ պաշտոնական ձեւակերպմամբ դա դատավորների բարեվարքության ստուգումն է: Կարծում եմ, որ այս նախագծի փոփոխությունների ընդունումով մենք կկարողանանք շատ հարցերին լուծում տալ, եւ դատարանների հանդեպ այն անվստահության մթնոլորտը, որը կա մեր երկրում, ներդրված գործիքակազմը թույլ կտա այդ ամենը բացառել:

-Խնդրում եմ նշեք, թե կոնկրետ որոնք են լինելու այդ գործիքակազմերը: Ո՞ր հարցն է առանցքում, որի համար նման օրենքների նախագիծ եք բերել խորհրդարան:

-Տեսեք,Դատական օրենսգրքում կան մի քանի արմատական փոփոխություններ, օրինակ՝ ասեմ առաջինը. որպեսզի մենք կարողանանք նոր կադրեր ունենանք եւ թարմացնենք դատավորների ընդհանուր բազան, այսպես ասած, տարբերակներից մեկն այն էր, որ տարիքային շեմըիջեցվեր: Որոշակի քննարկումներից հետո, քանի որ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամներից կային մարդիկ, որ դեմ էին փոփոխությանը, հիմա առաջարկվում է իջեցնել 25 տարեկան եւ 3 տարվա աշխատանքային ստաժ, չգիտեմ՝ քննարկումների արդյունքում փոփոխություններ կլինեն այս հարցում, թե չէ, բայց սա քննարկել ենք: Երկրորդ խնդիրը՝ թափանցիկություն մտցնենք, որպեսզի Դատավորների ընդհանուր ժողովը կոնկրետ դատավորի ընտրությունը իրականացնի բաց կարգով. մինչ այժմ փակ եւ գաղտնի էր: Այստեղ էլ երկու մոդել ենք քննարկել՝բաց կլինի հասարակության համար, թե բաց լինի անդամների համար. այս պահին տրված է նախագիծը բաց ընթացակարգով ընտրելուն: Որոշակի փոփոխություններ նախատեսված են նաեւ դատավորների վճարման համակարգում: Երբ որմենքխոսում ենք դատարանի համակարգի խնդիրների մասին,մենքպետք է հասկանանք՝ արդյոք դատավորները համապատասխան վճարվում են, թե չէ: Եւ ընդհանուր բարեվարքության ստուգման մեխանիզմներում իսկապես գնահատում ենք ոչ միայն գիտելիքները, այլ նաեւ այն անհրաժեշտ հատկանիշները, որըպետք է դատավորն իսկապես ունենա: Արդյոք այս մոդելը թույլ կտա դատական համակարգում հետագա կոռուպցիոնռիսկերըբացառել՝ դժվար է ասել: Ես անձամբ ենթադրում եմ, որ այս ամենից հետո շատ դատավորներ պարզապես դիմում կգրեն եւ կհեռանան, որովհետեւ այն չափանիշները, որոնք առաջ են քաշված, կարող են իսկապես շատերի համար խնդրահարույց լինել:

-Այսինքն՝ այս փոփոխություններով նպատակ ունեք, որպեսզի դատավորները ինքնակամ դիմում գրեն եւ հեռանա՞ն, դրա՞ համար եք նման փոփոխություններ իրականացնում:

-Բնավ ոչ, որոշակի դեպքերում չափանիշներն ու չափորոշիչները շատ բարձր են, եւ եթե այժմ էլ նայում ենքԴատական օրենսգրքով, դիցուք, դատավորները պետք է տիրապետեն 2 օտար լեզուների: Հավատո՞ւմ եք, որ բոլոր դատավորներն են տիրապետում.  ես կարծում եմ, որոչ: Այն չափորոշիչները, որոնք դրված են՝ կրթության, աշխատելաոճի հետ կապված, կարծում եմ՝ այստեղ խնդրահարույց է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, բուռն քննարկումներ կլինեն, լիագումար նիստի քննարկումներից պարզ կլինի, թե ինչպիսին կլինի ելքը: Երկժամյա ռեժիմ է սահմանված քննարկման համար:

-Նախկինում մշտապես հայտարարվել է, որվեթթինգի են ենթարկվելու դատավորները. այդ ամենն իրականացվելո՞ւ է, արդյոք օրենքի նախագծում կա՞ այդ հարցը:

-Այո, գույքային խնդիրները ստուգվելու են դատավորի եւ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներն են դրանք, այո,ստուգվելու են: Այս ամբողջ գործընթացի միակ նպատակն է ունենալ թափանցիկ դատական համակարգ: Կարծում եմ՝ հաջորդ քառօրյայի ընթացքում կլինի երկրորդ ընթերցումը, եւ,ըստ էության, ապրիլի սկզբին մենք կունենանք Դատական նոր օրենսգիրք, եւ հանրաքվեով էլ արդեն կհանգուցալուծվի Սահմանադրական դատարանի հարցը:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս