Նյու Յորքի բարձրագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման, հայտնում է «Ռիա-նովոստի»-ն:
Մեղադրյալը դատարանի դահլիճ է մուտք գործել ձեռնաշղթաներով անվասայլակով: Մարտի սկզբին նա սրտի ստենտավորման վիրահատության է ենթարկվել:
Փետրվարին պրոդյուսերը մեղավոր է ճանաչվել իր օգնական Միրիամ Հալեյիկին օրալ սեքս պարտադրելու, ինչպես նաև ոճաբան Ջեսիկա Մաննին բռնաբարելու մեջ:
Միաժամանակ, Վայնշտեյնին արդարացրել են երեք այլ մեղադրանքների համար, որոնցով նրան ցմահ ազատազրկում էր սպառնում: