Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած բոլոր պատժամիջոցները հանելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանի ԱԳ նախարար (Մոհամադ Ջավադ) Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրած նամակում, որի կրկնօրինակներն ուղարկվել են միջազգային կազմակերպությունների ղեկավարներին եւ բոլոր երկրների արտաքին գործերի նախարարներին, նշել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր միակողմանի եւ անօրինական պատժամիջոցները հանելու անհրաժեշտությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- գրել Է Մուսավին Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: