«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի չեն ունենալու: Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել այն հետաձգել, սակայն դեռեւս հայտնի չէ, թե երբ այն տեղի կունենա՝ արտակարգ դրության ավարտից հետո, թե մինչ այդ:
Սակայն նկատենք, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը չի ենթադրում պետական կառավարման համակարգի աշխատանքի ամբողջական խափանում, եւ, օրինակ, տեղի կունենան նաեւ կառավարության նիստ, Երեւանի ավագանու, Ազգային ժողովի նիստեր: Սակայն ԵՊՀ խորհուրդը, ըստ էության, որոշել է այս ընթացքում խուսափել ռեկտորի ընտրություններ անցկացնելուց:
Հավելենք, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուները 5-ն են: