ՀԱՐՑ. Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը: Եվ հետաքրքիր է իմանալ, թե երբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել:
Սուսաննա Վարդանյան (53 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք հետեւյալը. 1. ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր: 2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում: 3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ՝ բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված)։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված)։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը: Ի դեպ, աշխատանքային փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: