Նախագահը հրամանագիր է ստորագրել․ ԱԱԾ պետն ու ոստիկանապետը նշանակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ։

Իսկ Էդուարդ Մարտիրոսյանը  նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:




Լրահոս