Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով:

Ներգրաված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել ճկուն պայմաններով նոր հնարավորություններ ստեղծել երկրում առևտրի ֆինանսավորման համար:

Ներգրաված միջոցները կնպաստեն ներմուծող և արտահանող ընկերությունների ֆինանսական խնդիրների լուծմանը ներկայիս դժվարին պայմաններում և կխթանեն նրանց գործունեության հետագա զարգացմանը:




Լրահոս