Ինչ վիճակում են գտնվում հակառակորդի կողմից վիրավորում ստացած 2 զինծառայողները․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 30-ին ադրբեջանական զինուժը ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել էր 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

Պայմանագրային զինծառայողների առողջության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ պայմանագրային զինծառայողների առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։

«Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է կայուն, նրանք ստեցել են թեթև մարմնական վնասվածքներ»,-նշեց նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս