ՏԵՍՆՅՈՒԹ. Փորձեք գերազանցել Ռոնալդուի ցուցանիշը. պորտուգալացին մարտահրավեր է նետել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է իր ընտանիքի հետ մնալ կարանտինի մեջ: «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը նոր զբաղմունք է առաջարկում ստեղծված իրավիճակից լիցքաթափվելու համար: Պորտուգալացին հրապարկել է տեսանյութ, որին կից գրառում է կատարել. «Հեյ ընկերներ, ես նոր չելենջ ունեմ, որը Ձեզ կօգնի մնալ ակտիվ: Հյուրասենյակային գավաթ.կարո՞ղ ես վեր կենալ եւ գերազանցել իմ այա ցուցանիշը»:

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Ռոնալդուի ակումբակիցներից COVID-19-ով վարակված են իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին, ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդին եւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Hey guys, I have a new challenge for you to stay active: the Living Room Cup ?. Can you step up and beat my core crusher record? Show me what you got and use #livingroomcup #playinside Nike Cristiano Ronaldo so I can ? you!

Gepostet von Cristiano Ronaldo am Sonntag, 5. April 2020

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս