Նիկոլ Փաշինյանը սոցկայքի իր ուղիղ եթերից նոր տվյալն է հայտնել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ։
Վարչապետը հայտնել է, որ հնարավոր է դինամիկայի առումով լավ լուր ունենանք:
Երեկ երեկոյան ունեցել ենք 263 թեստավորմում և դրանից դրական է եղել 11ը: Եթե սա հաստատվի (վաղվա և մյուս օրվա տվյալներն ունենալուց հետո), ապա կնշանակի, որ այս սահմանափակումները սկսել են դրական արդյունք տալ: Եթե առաջիկա մեկ շաբաթում էլ պահենք այս տեմպը՝ հնարավոր ռեժիմի թուլացում արվի: Ինչ ասում եմ, ԵԹԵ-ն հետն եմ ասում, այսօրվա տվյալները մեզ հուսադրում են:
Ցավոք ևս մեկ մահվան դեպք ենք ունեցել, մահացել է 68 ամյա քաղաքացին, նա ունեցել է ուղեկցվող հիվանդություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։