Հարց քաղաքացիներից՝ իրավունք ունի՞ գրավառուն առանց պարտապանին տեղյակ պահելու վաճառել գրավ դրված գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իրավունք ունի՞ գրավառուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) առանց պարտապանին տեղյակ պահելու (ծանուցելու) վաճառել գրավ դրված գույքը:

Հերմինե Մինասյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձեով ծանուցել պարտապանին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի:

Միաժամանակ հայտնում ենք, որ նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

Այսպիսով, ֆինանսական կազմակերպությունը պետք է պարտապանին գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված է տույժի վճարման չափ եւ կարգ, ապա ֆինանսական կազմակերպությունն իրավասու է կիրառել դրանք մինչեւ պարտավորությունների ամբողջական մարումը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս