Անգլիայի Պրեմիեր լիգան պատրաստվում է հայտարարել մրցաշրջանի վաղաժամկետ ավարտի մասին. աղբյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը պատրաստվում է հայտարարել մրցաշրջանի վաղաժամկետ ավարտի մասին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այդ մասին հայտարարել է իտալական «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պիերպաոլո Մարինոն.

«Բելգիայի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել մրցաշրջանն ավարտելու մասին ՝ չնայած ՈՒԵՖԱ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին: Անգլիայի Պրեմիեր լիգայում պատրաստվում են նման հայտարարություն անել, քանի որ այնտեղ իրավիճակը շատ ավելի լուրջ է դառնում: Ես, անկեղծ ասած, պարզապես հույս ունեմ, որ կորոնավիրուսից հետո կկարողանանք կրկին վայելել ֆուտբոլը: Մենք պետք է դուրս գանք այս վտանգավոր իրավիճակից: Ես անհանգստանում եմ ոչ թե ընթացիկ մրացաշրջանի համար, այլ հաջորդների»,-Մարինոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Պիերպաոլոյի հայրը` Ջամպաոլո Պոցոն, հանդիսանում է իտալական «Ուդինեսեի» եւ անգլիական «Ուոտֆորդի» սեփականատերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է թույլ չտալ եվրագավաթներին մասնակցել այն երկրների ակումբներին, որոնք անավարտ կթողնեն ներքին առաջնությունները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 55 հազարը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս