Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հայտնում է, որ Մոսկվայի «Պանորամա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել պայթյունի ու պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում երևում է, որ շենքի ութերորդ հարկի գրեթե ողջ շարքի պատուհանները կոտրված են: Բացի այդ, վնասվել են նաև շենքի դիմաց կայանված ավտոմեքենաները:
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ բիզնես կենտրոնում պայթել է ջեռուցման համակարգը, որից հետո կարճատև բռնկում է տեղի ունեցել:
Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնել է գազաբալոնի պայթյունի մասին:
Նախնական տվյալներով՝ երկու մարդ է տուժել: