Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ մարում է։ Այս մասին այսօր խորհրդարանում նկատեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
««Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կհանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի, արդեն տարածումը շատ մեծ կլինի», – նշեց նա։
Թորոսյանը նաև հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացածներօի դիվը դարձել է 12։
Մանրամասները՝ տեսանյութում