Արցախում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:

Այսօր ընթացող ընտրություններում կպայքարեն երկու թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4 տոկոսը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ապրիլի 12-ից 1 ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Ստեղծվել է պարետատուն՝ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ապրիլի 13-ի դրությամբ՝ ԱՀ-ում կա կորոնավիրուսի 6 վարակակիր։




Լրահոս