Ովքեր չեն կարող դառնալ 9-րդ միջոցառման շահառու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎՈՒՄ Է, եթե․

? երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 12-ից 30-ը ներառյալ հանդիսացել է գրանցված աշխատող,
? երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (ԱՁ գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել),
? երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ը հանդիսացել է գրանցված աշխատող, և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը,
? երեխայի ծնողներից մեկը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ միջոցառման շահառու է,
? ընտանիքը նպաստառու է (ընտանեկան նպաստ է ստացել նաև մարտ ամսին),
? երեխան և (կամ) ծնողները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի,
? ծնողները (միայնակ ծնողը) երեխայի (երեխաների) հետ նույն հասցեում հաշվառված չեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների,
? երեխան կամ դիմող ծնողը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չեն գտնվում ՀՀ-ում,
? երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,
? ,ՔԿԱԳ մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ երեխան կամ դիմող ծնողը մահացած են։




Լրահոս