Bloomberg պարբերականը գրում է , որ Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածման պատճառով կարող է գրանցվել սուրճի դեֆիցիտ:
Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման պատճառով մարդկային ներուժ չկա սուրճի հատիկները հավաքելու համար: Հատկապես դա վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային, Պերուին:
Բերքահավաքն ամեն տարի սկվել է մայիս ամսից, սակայն աշխատողները հեռանում են պլանտացիաներից՝ ցածր աշխատավարձի ու կորոնավիրուսով վարակվելու հավանականության պատճառով:
Կանխատեսվում էր, որ արտադրանքի ծավալը չի կարող բավարարել պահանջարկը և անհրաժեշտություն կլինի օգտագործել նախորդ տարիների պաշարները: Սուրճի շուկայում արդեն սպասում է գնաճ: