Եկել է Խաբիբի հեռանալու ժամանակը.Տոնի Ֆերգյուսն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC թեթեւ քաշային կարգի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը կրկին անդրադարձել է ռուսաստանցի խառնամարտիկ, UFC թեւթեւ քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին։

«Կարծում եմ` Խաբիբն ամեն ինչ էլ հասկանում է: Եկել է նրա հեռանալու ժամանակը: Նա քաշեց իր պոչը: Հույս ունեմ, որ Խաբիբն ու իր ընտանիքը առողջ են ու անվտանգ: Երբ խոսքը ընտանիքի մասին է, ես վիրավորել չեմ կարող եւ ոչ մեկի: Միեւնույն ժամանակ հույս ունեմ, որ նա ոչ միայն խոսում է , այլ նաեւ մարզվում»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնն ու Նուրմագոմեդովը UFC 249-ի շրջանակներում թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պետք է մենամարտեին ապրիլի 18-ին, սակայն Նուրմագոմեդովը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված հրաժարվել էր մեկնել ԱՄՆ` պատճառաբանելով Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված արգելքները:

UFC-ի ղեկավարությունը` ստիպված Նուրմագոմեդովին փոխարինել էր Ջաստին Գետջիով: Տոնի Ֆերգյուսոն – Ջաստին Գետջի թեթեւ քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտը պետք է կայանար մասնավոր կղզում, սակայն այն եւ ընդհանրապես UFC-249 մրցաշարը հետաձգվեց ` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: UFC նախագահ Դենա Ուայթը հայտարարել էր. «Վերեւներից ինձ տեղեկացրին, որ պետք է հետաձգեմ մրցաշարը: Մենք շուտով կվերադառնանք»:

Խաբիբ Նուրմագոմեդով – Տոնի Ֆերգյուսոն մենամարտը չեղարկվել է արդեն 5 անգամ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս