Երեկ 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գուգարքի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.00-ի սահմաններում Գուգարք գյուղի 4-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակահարել էր 15-ամյա մի պատանի, որը ներկայացվել է բաժնի ԱԳ եւ ԸԲԿ խմբին:
Դեպքի առավել մանրամասեի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Գուգարքի համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանի հետ, ով մեզ հետ զրույցում հակիրճ պատասխանեց, որ դեպքը եղել է իրենց գյուղում, բայց այլ մանրամասների չի տիրապետում։
«Իրանց բակում ինչ-որ վիճաբանություն է եղել, ու էդ դեպքը տեղի է ունեցել, մնացածը ոստիկանությունից ճշտեք»,-ասաց նա։
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։
Պատանին հանձնվել է ծնողի հսկողությանը։ Նախապատրաստվում են նյութեր:
Լիդա Եղիազարյան