Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։

Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոխխվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարության համար փոխանցված՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագենտներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։




Լրահոս