Պետք է ասի՝ ներողություն եմ խնդրում. իմքայլական պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի առաջ այս օրը ժողովուրդի պահանջով հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը»,-մասնավորապես գրել էր նա։

Ինչ ունենք այսօր, ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

«Սերժ Սարգսյանը սխալ էր, քանի որ նա կտրված էր իրականությունից, ինչի մասին հայտնի հանդիպման ժամանակ նրան ասաց Նիկոլ Փաշինյանը։ Համենայնդեպս, ես այդպես եմ հասկացել»,-ասաց նա։

Մեր այն հարցին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է շուրջ երկու տարի, և օրերս էլ նա հայտարարեց, որ արտակարգ դրության ավարտից հետո ունի ասելիք, ի՞նչ ասելիք ունի նա, և ինչո՞ւ էր երկու տարի շարունակ լռում,  իմքայլական պատգամվորը պատասխանեց․

«Ի՞նչ պետք է ասի, պետք է ասի` ներողություն եմ խնդրում, որ ընտրությունները կեղծել եմ, ներողություն եմ խնդրում, որ կոռուպցիան կրել է համակարգային բնույթ, անիմաստ խոսքեր, դժվար է պատկերացնել , թե ինչի մասին է ուզում խոսել»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս