Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ջորկաեֆը սոցցանցերի էջերում լուսանկար է տեղադրել եղբայրների հետ և գրել. «Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այս մոմերը լուսավորում և ջերմացնում են մեր սրտերը, որ հիշենք մեր նախնիներին և լուսավորում է Հայաստանի ապագան»: