Ինչո՞ւ չի կարելի խառնել վարունգն ու լոլիկը․ քչերը գիտեն այս մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարունգով և լոլիկով աղցանը շատերի սիրած կերակրատեսակն է: Այն ուտում են առանձին կամ գարնիրի և մսի հետ: Սակայն գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ խառնել վարունգը լոլիկի հետ խստիվ արգելվում է:

Վարունգի և լոլիկի խառնուրդով աղցան խորհուրդ չի տրվում պատրաստել նույնիսկ նրանց, ովքեր չեն հետևում առողջ սնվելուն: Կանաչ վարունգը և կարմիր լոլիկը համարվում են անտոգոնիստ մթերքներ և բանը ամենևին էլ արտաքին գունավորման մեջ չէ: Լոլիկը աղեստամոքսային համակարգում առաջացնում է թթվային միջավայր, իսկ վարունգը՝ հիմնային:

Տարրական քիմիայի դասընթացից հայտնի է, որ թթվի և հիմքի փոխազդեցությունից աղ է առաջանում: Այս բանջարեղեններից պատրաստված աղցանի հաճախակի օգտագործումը կարող է պրոբլեմներ առաջացնել երիկամներում և լյարդում, իսկ որպես հետևանք կխանգարվի օրգանիզմի ֆիլտրացումը:

Վարունգը և լոլիկը մարսելու համար ստամոքսը պետք է արտադրի բոլորովին տարբեր ֆերմենտներ: Ֆիզիոլոգիայի օրենքներով դա հանարավոր չէ: Այդ պատճառով, մինչև կմարսվի մեկ բանջարեղենը, մյուսը հանգիստ փտում է աղիքներում: Այդպիսի աղցանի օգտագործման հետևանքները կարող են տարբեր լինել՝ փքվածություն, գազերի առաջացում, ցավեր մակորովայնային շրջանում:

Տոմատում պարունակվում է մեծ քանակությամբ վիտամին C, սակայն ֆերմենտները, որոնք պարունակվում են վարունգում՝ նպաստում են ասկորբինի քայքայմանը և զրոյի հասցնում այդ աղցանի օգտակարությունը:

Եթե այդ երկու բանջարեղենն էլ սիրում եք, ապա ճիշտ կլինի, որպեսզի օգտագործեք դրանք առանձին-առանձին՝ 2 ժամ միջակայքով:




Լրահոս