Մարզային նշանակության ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման եւ շահագործման աշխատանքների շրջանակում 1600 քմ փոսալցում է իրականացվել (Արցախյան պատերազմի տարիներից հետո՝ առաջին անգամ) Կապան – Վարդավանք մարզային նշանակության ճանապարհին։
Դրանից բացի, իրականացվում է նաեւ կողային առուների մաքրում, աղբահանություն․ աշխատանքների պատվիրատուն Սյունիքի մարզպետարանն է, կատարողը՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։
Այսօր աշխատանքներին հետեւել ու մինչ այս իրականացվածի որակին ծանոթացել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։