ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Գորիսում։ Վարակվածը ուսուցչուհի է, ով այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով, ուսուցչուհին մարտից մինչեւ ապրիլը եղել է Երևանում, վերջերս գնացել է Գորիս, լավ չի զգացել իրեն, ստուգել են, և թեստի պատասխանը դրական է եղել։
Ավելին, մեր տեղեկություններով, մեկուսացել են նաև Գորիսի ԲԿ-ի բժիշկները։ Մենք կապ հաստատեցինք հիվանդանոցի բժիշկ Տիգրան Խաչատրյանի հետ։ Նա նշեց, թե երեկ շփվել է վարակվածի հետ և դրանից հետո այսօր՝ մեկ ժամ առաջ, որոշել է ինքնամեկուսանալ։ «Ինքնամեկուսացել եմ, շփվել եմ մի մարդու հետ, որը ռիսկային է։ Մեկ օր առաջ եմ շփվել», – նշեց նա՝ այլ մանրամասներ չցանկանալով հայտնել։
Նշենք, որ ուսուցչուհու շփման շրջանակը բավական մեծ է և սպասվում է, որ վաղը մոտ 50 թեստ կանեն՝ իրավիճակը հասկանալու համար։