Այրվել է տան տանիք. տուժածներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 28-ին, ժամը 13:18-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այրվում է տուն:

Այս մասին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հակոբ Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 14:16-ին: Մասամբ այրվել է տանիքը (մոտ 100 քմ հատված):




Լրահոս