ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին: Վարչապետը նաև որոշում է ստորագրել ու Արցախ գործուղել նաև վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: