«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքների նախագծերի փաթեթի՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրման ժամկետն ավարտվում է այսօր՝ մայիսի 11-ին է։ Այսինքն, Արմեն Սարգսյանն այսօր պետք է որոշի՝ այն ստորագրո՞ւմ է, թե՞ ուղարկում Սահմանադրական դատարան:
ArmLur.am-ն օրեր առաջ գրել էր, որ այս նախագիծն այժմ փորձաքննություն է անցնում իրավաբանական բաժնում, և որոշում կկայացվի դրանից հետո: Նկատենք, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը կրկին ստորագրեց միայն վերջին օրը:
Հավելենք, որ Արմեն Սարգսյանը դեռեւս ունի 3 ճանապարհ՝ չստորագրել օրենքը, այդ դեպքում այն կստորագրի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, օրենքն ուղարկել Սահմանադրական դատարան և ստորագրել: ՀՀ նախագահի աշխատակազմից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Նրանց տեսակետը կներկայացնենք քիչ անց:
Նաիրա Հովհաննիսյան