ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽԵԼՈՔԱՑԵԼ ԷՐ Օգո 10,2011 00:00 Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում էր «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի դեմ ուղղված նախկին աշխատակիցների հայցը, որն անժամկետ հետաձգվեց:«Ժողովուրդ»-ը դեռեւս մայիսի 20-ին ներկայացրել էր, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխամասային կառույցից աշխատանքից ազատել էին 40 մարդու: Վերջիններս աշխատել են այդ կազմակերպության ջրային հաշվեկշռի համակարգման ու վերհսկողության տնօրինությունում, որը …
ԿՀՈՎԱՆԱՆՔ Օգո 10,2011 00:00 Այսօրվանից Երեւանում հով եղանակ է սպասվում: Օդերեւութաբանական կանխատեսումների meteo-tv կայքի համաձայն` մայրաքաղաքում oդի ջերմաստիճանը կնվազի. գիշերը կլինի +16+18 C, ցերեկային ժամերին` +31+33 C: Էական տեղումներ չեն սպասվում: Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Արեւելյան շրջաններում այսօր սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, Լոռիում եւ Տավուշում հնարավոր են առատ տեղումներ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում …
ԱՉՔՆԵՐՍ ՏԵՍՆԻ Օգո 10,2011 00:00 «Կինո« Նաիրի»-ի կողքին տեղի ունեցած միջադեպի մասով ընթանում է հետաքննություն, այսինքն` օրենքով նախատեսված գործընթաց է, իսկ հանրահավաքի օրը Երեւան եկող տրանսպորտի մասին ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթում կային որոշ իրարամերժ տեղեկություններ: Մի դեպքում նշվում է, թե որոշակի քաղաքից չեն կարողացել Երեւան գալ, եւ միաժամանակ մի քանի էջ անց նշվում է, թե այդ քաղաքից աշխատել է: Այնուամենայնիվ, որոշ …
ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Օգո 10,2011 00:00 Սանկտ-Պետերբուրգում բացահայտվել է ՀՀ քաղաքացու սպանությունը: 23-ամյա Գեւորգ Պողոսյանի դին հայտնաբերվել էր օգոստոսի 7-ի երեկոյան ՎԱԶ-2114 մակնիշի մեքենայի մեջ: Երիտասարդը մահացել էր որովայնի շրջանում ծակող-կտրող գործիքից ստացած վնասվածքներից: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, դեպքի կապակցությամբ ձերբակալվել է 23-ամյա Միխայիլ Մարդոյանը, որը Սանկտ-Պետերբուրգում ապրում է առանց գրանցման: Նախնական տվյալներով` սպանության պատճառն անձնական թշնամանքն է: Մինչ այդ, …
ԹԱՔՈՒՆ ՀԱՆՁՆԵԼ Է Օգո 10,2011 00:00 Օգոստոսի 8-ին` ժամը 18:55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «ԵՐԱԶ» գործարանի պատի տակ գտնվող աղբարկղերի մոտ զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում կանաչ զինվորական կտորից կարված պայուսակի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, ՈՒԶՌԳՄ տիպի պայթուցիչ, Ֆ-1 տիպի նռնակ` առանց պայթուցիչի, եւ 5,45 մմ …
ԳԱՅԼԵՐԻ ԸՆԴՄԻՋՈՒՄԸ Օգո 10,2011 00:00 Երեկ` ժամը 08:15-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Վայոց ձորի Սալլի գյուղում գայլերը հոշոտել են գյուղացի Միխայլովին պատկանող 20 մանր եղջերավոր անասուններից 5-ին, իսկ մնացած 15-ը կորել են:
ՓԱԿ ՓՈՂՈՑ Օգո 10,2011 00:00 Համահայկական խաղերի սկսվելու կապակցությամբ օգոստոսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, դադարեցվելու է երթեւեկությունը մայրաքաղաքի Հանրապետական մարզադաշտ տանող փողոցներում` Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Վարդանանց փողոց, Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Նար-Դոս, Նար-Դոս-Խորենացի խաչմերուկից դեպի Չարենց, Երվանդ Քոչար-Տիգրան Մեծ խաչմերուկից դեպի Վարդանանց, Խանջյան-Վարդանանց խաչմերուկից դեպի Վարդանանց փողոցները:
ԱՆԿՐՊԱԿ Օգո 10,2011 00:00 Երեւանի քաղաքապետարանը երեկ աչքալուսանք է տվել կրպակավաճառներին. «Մայրաքաղաքում շարունակվելու է անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների եւ տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղակայված են Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում եւ Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում: Վարձակալության ժամկետները չլրացած վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ: Գործող պայմանագրերի ժամկետները չեն երկարաձգվելու: Երեւան քաղաքում նոր կրպակների …
ԿՀԱՆԴԻՊԻ Օգո 10,2011 00:00 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը կհանդիպի Վերնիսաժի վարձակալի եւ առեւտուր իրականացնողների հետ, կլսի բողոքներն ու պահանջները` իրավիճակը գնահատելու եւ լուծումներ գտնելու համար:
ԿՆԿԱՐՎԵՆՔ Օգո 10,2011 00:00 Երեւանում սկսվել է տեսախցիկների եւ արագության չափիչների տեղադրման գործընթացը. երեկ հայտարարել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքով` 15 փողոցներում տեղադրվելու են արագության չափիչներ, իսկ 10 խոշոր խաչմերուկներում` տեսախցիկներ:
ՆՈՐ ԴԵՂԵՐ Օգո 10,2011 00:00 Կորեացի լրագրողները սարսափելի մանրամասներ են բացահայտել բժշկական պրակտիկայում մեռած երեխաներից դեղամիջոցների պատրաստման վերաբերյալ` հենվելով ասիական լրատվամիջոցների տեղեկությունների վրա, թե Չինաստանում դեղամիջոցներ են պատրաստում մեռած երեխաներից (աբորտի մնացորդներից կամ մեռած ծնվածներից): Հաղորդվում է, որ ընկերությունները դիակները պահում են սառնարանում, ապա տեղադրում հատուկ միկրոալիքային չորանոցներում: Լրագրողները գնել են այդ հաբերից, որոնք 99,7 տոկոսով բաղկացած են մարդու մարմնից: …
ԱՎԵԼԱՑԵԼ Է Օգո 10,2011 00:00 «2011թ-ին այսօրվա դրությամբ Հայաստանում հաշվառվել է 1206 ճանապարհատրանսպորտային պատահար, որի պատճառով զոհվել է 156 մարդ, վիրավորվել` 1794 մարդ: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ նույն ժամանակահատվածի հետ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է 166-ով, զոհերի թիվը` 8-ով, վիրավորներինը` 388-ով»: Վթարների թվի ավելացման հետ է կապված նաեւ տրանսպորտային միջոցների ավելացումը:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան