«Ժառանգություն» կուսակցության վարչության մարտի 6-ին նախատեսված ընդլայնված նիստն, ըստ նպատակահարմարության, հետաձգվել է եւս մեկ շաբաթով: Կուսակցությունից ոչ ոք, բացի «նպատակահարմարություն» բառից, այլ պատճառ չնշեց: Այդ թվում եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որն ասաց, թե տարին մեկ անգամ գումարվող խորհրդի սովորական նիստը «եթե հարմար չէր դիտվում, իհարկե, պիտի հետաձգվեր»:Երբ մենք նշեցինք, որ այստեղ ակնհայտ …