ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆՔ ՀԱՐԹԵԼ Մար 25,2011 00:00 ՀՀԿ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանին պաշտոնապես ասվել է, որ չպետք է մասնակցի Դարանակ գյուղի ընտրություններին:-Պարո՛ն Գրիգորյան, Դուք ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարն եք եւ տեղի ՀՀԿ-ականների վարքի ու գործունեության հետ կապված որոշակի պարտավորություններ ունեք: Բոլորս գիտենք, որ Դարանակում ՀՀԿ-ական 2 թեկնածուներն էլ ապօրինի …
ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՓԱԽԵ՞Լ Է ԵՐԿՐԻՑ Մար 25,2011 00:00 Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում մարտի 27-ին կայանալիք գյուղապետի ընտրությունների շուրջ դարձյալ իրարանցում է սկսվել: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ եթե նախկինում թեկնածուները 50 հոգու տարբեր շրջաններից գրանցել էին գյուղում, ապա այսօր արդեն ընտրակաշառք են բաժանում: Մենք տեղեկացրել էինք, որ մարտի 6-ին Դարանակում կայացած գյուղապետի ընտրությունները չեղյալ էին հայտարարվել` «կրկի՛ն փորձիր» բանաձեւով: Այսօր էլ գյուղապետի …
ԼԵԳԱԼ Մար 25,2011 00:00 Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, որին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «անմահացրել էր» «կասկածելի» առեւտուր անելիս, «Ժողովուրդ»-ի խնդրանքին ի պատասխան նշեց, որ ինքը արել է ոչ թե բացօթյա առեւտուր, այլ` լեգալ կրպակից: Իսկ շարունակո՞ւմ է օգտվել դրանից, թե՞ անցել է սուպերմարկետներին: Վաչե Գաբրիելյանն ասաց. «Ես ապրում եմ շուկային կպած եւ այդ տեսակետից շարունակում եմ օգտվել թե՛ սուպերմարկետից, թե՛ …
ՄԱԳԱՏԵ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Մար 25,2011 00:00 Թուրքական «Զաման» եւ «Ռադիկալ» թերթերը Հայաստանի ատոմակայանի հետ կապված նշել էին, որ այն սեյսմակայունության առումով վտանգ է ներկայացնում: «Նրանք ուղղակի ծանոթ չեն հայկական ատոմակայանի կառուցվածքին, ՀԷԿ-ը կառուցված է ոչ թե 7, այլ 8.9 մագնիտուդային բալի հաշվարկով եւ, բնականաբար, համապատասխան ինժեներական կառուցվածքներով: Եվ այն, ինչ նրանք են ներկայացնում, չի համապատասխանում իրականությանը»,-«Ժողովուրդ»-ին ասաց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: …
ՉԸՄՓ Մար 25,2011 00:00 Երեկ ՕԵԿ համամասնական ցուցակի նախկին պատգամավոր Արծրունի Աղաջանյանին փոխարինելու եկած Մարզպետունի Մանուկյանը, դահլիճ մտնելով, չմփոցով համբուրեց հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանին: Քանի որ այն լսելի էր դահլիճի ծայրում անգամ, ամբողջ դահլիճը փռթկաց նոր պատգամավորի արձակած ձայներից:
ԳՈՒԴ ԲԱՅ, ՄԱՅ ԼԱՎ, ԳՈՒԴ ԲԱՅ Մար 25,2011 00:00 Անգլերեն պարապող Հովիկ Աբրահամյանը, երեկ քվեարկության դնելով «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը, որն անցավ 77 կողմ, 1 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով, անսպասելի ընդհատելով քվեարկությունը, հանկարծ լայն ժպիտով ասաց` «բայ»: Պարզվեց, որ այս կերպ Հովիկ Աբրահամյանը ողջունում էր դահլիճից հեռացող միջազգային պատվիրակության անդամներին:
ՄԿՆԱՊԱՏՈՒՄ Մար 25,2011 00:00 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` տարածքային նախարար աշխատած տարիներին (ինչպես եւ հիմա) կառավարության շենքում վխտում էին մկները: Քանի որ կառավարության աշխատակազմի կողմից դրվող առատ մկնդեղերը չէին օգնում, դրվում էին նաեւ թակարդներ: Պատմում են, որ մի անգամ էլ կառավարության հավաքարարներից մեկը տարել ու թակարդը ուղիղ դրել էր Հովիկ Աբրահամյանի դռան առաջ:
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
20 Նոյեմբեր 07:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 19:45 Գերիների մասին ծաղրական գրառում կատարած ՔՊ-ականը. ով է Նարեկ Զեյնալյանի հավանական փոխարինողն ԱԺ-ում
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան