37 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԵԿԱՄՈՒՏ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԿԱ՞Ն Սեպ 21,2012 00:00 Օրեր շարունակ բուռն քննարկման առարկա են դարձել ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին 37,5 միլիոն դոլարով տուգանելու մասին տեղեկությունները: Նշենք, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դատական ակտերի կատարման ծառայությունը տեղեկություն է տրամադրել, որ 2006թ. «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել …
ԱՐՑԱԽԻ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Սեպ 21,2012 00:00 «Միջազգային ճանաչման ձգտող Արցախի համար տեղեկատվական դաշտը աշխարհին ներկայանալու հրաշալի միջոց է: Սակայն Արցախում գործող լրատվամիջոցները միաբեւեռ են, եւ վերջին մեկ տարում նորաբաց էլեկտրոնային թերթերը, ընդհանուր առմամբ, պատկերը չեն փոխել»,-խոսելով Արցախի լրատվական դաշտում նկատվող ակտիվության մասին՝ ասաց Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:Նրա խոսքով՝ քանակը որակի չի բերել. «Լրատվամիջոցների առատությունը դեռեւս չի նշանակում, որ տեղեկատվական …
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Սեպ 21,2012 00:00 Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, Տիգրան Սարգսյանը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկը` նվազագույն աշխատավարձը 32,5 հազ. դրամից բարձրացնել մինչեւ 72,5 հազ. դրամի: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, թե Հ. Բագրատյանի առաջարկն անտանելի կլինի պետական բյուջեի համար: «Ժողովուրդ»-ի խնդրանքով Հ. Բագրատյանը, անդրադառնալով կառավարության բացասական որոշմանը, նշեց, թե ինքը արդարացված չի համարում այն: …
ԱՀԱԲԵԿՈՒՄ Է Սեպ 21,2012 00:00 «Ժողովուրդ»-ին ահազանգած մի խումբ բնակիչներ դժգոհեցին, որ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում սեպտեմբերի 23-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն առայժմ հիշեցնում են «ահաբեկչական» գործողություններ: Կողբի անտառտնտեսության պետ, ԱԺ նախկին պատգամավոր Վասիլ Չիլինգարյանն ամեն ինչ անում է՝ իր դրած թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Նա սպառնում է մարդկանց, թե «կդատեմ», «կսննկացնեմ», «թոշակ չեմ տա»: Իսկ մի մասին էլ խոստացել …
ՉԵՆ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ Սեպ 21,2012 00:00 Չնայած, սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններից անցել է 12 օր, սակայն կառավարության պաշտոնական www.gov.am կայքը մինչ այսօր չի թարմացվել: Այստեղ դեռեւս ՀՀ մարզերի համայնքների նախկին ղեկավարների անուններն են, նրանց կենսագրականները, հասցեները ու անձնական հեռախոսահամարները: Տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը չի ընդունում կայացած ընտրությունների արդյունքները:
ԹԵԼԱԴՐՎԱԾ Է Սեպ 21,2012 00:00 Հայտնի է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի դատաքննության օրը: Ինչպես տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամ Սարգիս Գեւորգյանը, դատաքննությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12-ին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ դատավարությունից, Ս. Գեւորգյանն ասաց. «Վերաքննիչ դատարանը կայացնելու է այն դատավճիռը, որն առավել շահավետ կլինի ռեժիմի համար: …
ԿԱՐՈՂ Է՝ ՓՈՇՄԱՆԻ Սեպ 21,2012 00:00 ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը երեկ հետ չի վերցրել իր դիմումը, որով հրաժարվում է ԱԺ պատգամավորությունից: Սակայն նա դեռ ժամանակ ունի մինչեւ երկուշաբթի: Վերջնաժամկետը, դիմումը տալու հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 6-ից հաշված 15 օր, լրանում է սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային օր է:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին