ՃԳՆԱԺԱՄԸ ՇՐՋԱՆՑԵՑ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Մայիս 29,2013 00:00 Հայաստանը նմանվել է ծուռ հայելիների թագավորության, որտեղ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկած: Օրինակ՝ եվրոպական երկրներում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի անկումն իր հերթին հանգեցրեց իշխանափոխության ու արտահերթ ընտրությունների անցկացման: Հայաստանում, սակայն, ոչ միայն իշխանափոխություն տեղի չունեցավ, այլեւ ընդհակառակը` իշխանական կուսակցությունը` ՀՀԿ-ն, ավելի ու ավելի ամրապնդեց իր դիրքերը` քաղաքական մենաշնորհ հաստատելով իշխանության մեջ: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 29,2013 00:00 ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆՄեղրեցիները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին` ահազանգելով, որ Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի, Այգեձորի պղինձ-մոլիբդենի եւ մի շարք այլ՝ նոր հանքավայրերի շահագործումն աղետալի վիճակի կհանգեցնի Մեղրու տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան: «ԴԱՉՆԻԿՆԵՐԻ» ՀՈՒՅՍԻՆԿոտայքի մարզի Պտղնի գյուղի մի խումբ ուսանողներ «ԳԱԼԱ»-ին բողոքել են, որ իրենց գյուղը Երեւանին կապող տրանսպորտային միջոցը՝ …
ԻՐ ԹԻՄՈՎ Մայիս 29,2013 00:00 Երեկ Ապարանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր կառուցած խաչ-հուշահամալիրի մոտ բոլորից առանձին նշել է Առաջին հանրապետության օրը: Դատախազի կազմակերպած միջոցառմանը ներկա են եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ՝ Գարեգին Նուշիկյանը, Սամվել Ալեքսանյանը, դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը, նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վրեժ Մարկոսյանը ներկա չի եղել …
ՄԻԱՅՆԱԿ Մայիս 29,2013 00:00 Ուելսի արքայազն Չարլզը կդառնա թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը մասնավոր այցով մայիսի 28-30-ը Հայաստանում է: Նրան ուղեկցում է «Երեւա՛ն, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Երեկ Չարլզը այցելեց Մատենադարան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային մշակույթի կենտրոն, սակայն հետնամուտքից, քանի որ մի շարք բնապահպանական ակտիվիստներ հավաքվել …
ՄԵՐԺԵՑ ԱՐՏԱԳԱՂԹԸ Մայիս 29,2013 00:00 Արձակագիր Լեւոն Խեչոյանը միանգամից վերադարձրել է «Հայրենիքի ծառայությունների համար» ստացած մեդալը, որ Հանրապետության օրվա առթիվ, ի թիվս այլ նշանավոր գործիչների, շնորհել էր Սերժ Սարգսյանը: Խեչոյանն իր քայլը մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակով: «Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքն է, շնորհակալ եմ վստահության եւ մեդալի համար, սակայն այն …
ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ Մայիս 29,2013 00:00 Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ուշագրավն այն է, որ ի տարբերություն Ալիեւի՝ Սերժ Սարգսյանը նման ուղերձ չի ստացել: Այնինչ Հայաստանում եւս նշվում է Հանրապետության օրը, եւ այն երեկ էր:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին