ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆ Մայիս 07,2011 00:00 Տիգրան Սարգսյանի կառավարությունն առաջիկա օրերին իրեն մի քիչ ավելի լավ կարող է զգալ: Երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցուցակը գործադիրում հավանաբար տրամադրություններ կբարձրացնի: Կարեւորն այն է, որ հարկայինի ցանկը համոզում է վճարումների 9.3 տոկոս աճի մասին, իսկ այս դեպքում մնացածը կարեւոր չէ: Այսինքն` հարկատուների գրպաններից ավելի շատ փող է հոսել դեպի բյուջե, եւ այստեղ է, որ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 07,2011 00:00 ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎԵրեկ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՅԴ Գերագույն ժողովը` ինչպես միշտ, փակ ռեժիմով, եւ հայտնի չէ, թե այն որքան է տեւելու: Դրան զուգահեռ ՀՅԴ-ի «Երկիր» էլեկտրոնային կայքէջը երեկ հակերային հարձակման է ենթարկվել հակերների կողմից: ԿՍՏՈՒԳԵՆՏՄՊՊՀ-ն երեկ որոշել է լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Սա այն բանից հետո, որբ ջերմոցային լոլիկ արտադրողները բողոքի …
ԳԱԶԻ ԳԻՆԸ Մայիս 07,2011 00:00 Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի նոր պայմանագիրը մասամբ ստորագրվել է: Այսինքն` ռուսական կողմը ստորագրել է, իսկ «Հայռուսգազարդ»-ը` դեռ ոչ: Բայց չնայած դրան, Tert.am-ի տեղեկություններով` այսօրվա $180 գինը 1000 խմ-ի համար կդառնա $200: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատմամբ` գազի սակագնի ավելացումը սահմանի վրա չի անդրադառնա սպառողական գների վրա: Կառավարությունը ներքին ռեսուրսների հաշվին այնպես կանի, որ գազը …
ԾԻԾԱՂԵԼԻ Է Մայիս 07,2011 00:00 «Դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին հարկավոր է փոխել եւ նոր մարդկանց նշանակել»,-հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ասել է, որ ապրիլի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրելը վիրավորանք է հայ հասարակության նկատմամբ, եւ նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան, …
ՏՈՆ ՉԿԱ Մայիս 07,2011 00:00 «Սարդարապատ» շարժումն իր տարածած հայտարարության մեջ գրել է. «Շուշին ազատագրող հրամանատարներից Սասուն Միքայելյանը հանիրավի այսօր բանտարկված է ռեժիմի կողմից: Շուշիի ազատագրումը, ցավոք, իրապես տոն չէ մեզ համար, եւ այն նշվում է ձեւի մեջ, եւ որտեղ չկա իրական բովանդակություն, քանզի մեր երկրի ճակատագիրը տնօրինում են շահապաշտ եւ փառասեր մի խումբ մարդիկ: Իրավիճակը որակապես փոխելու համար անհրաժեշտ …
ՉԻ ԹԱՔՑՆՈՒՄ Մայիս 07,2011 00:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի գեներալները վրդովված են ԵԱՀԿ համանախագահողների` հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարների գործողություններից հետո երկուստեք դատապարտող հայտարարություններից, նշեց. «Ոչ միայն գեներալները, մենք բոլորս միշտ էլ բարկանում ենք, որ ոչ ճիշտ են գնահատում իրադրությունը առաջին գծում եւ միջոցներ չեն ձեռնարկում, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն խախտողները եւ նրանց նկատմամբ համապատասխան հասարակական կարծիք …
ՕԳՆՈՒՄ Է Մայիս 07,2011 00:00 Կանադայում գտնվող հայտնի կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, «Ժողովուրդ»-ի երեկվա համարում հրապարակված իր հարցազրույցին ի հավելում, ուշ երեկոյան պարզաբանում ներկայացրեց իր աղջկա միջոցով: Ըստ այդմ` ինքը բնակարանի համար գումար է տվել «Գրանդինվեսթ» ընկերության տնօրեն Սամվել Աղազարյանին: Իսկ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանն ընդամենը օգնել եւ մինչ օրս շարունակում է օգնել, որ գումարները վերադարձվեն:
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
20 Նոյեմբեր 07:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 19:45 Գերիների մասին ծաղրական գրառում կատարած ՔՊ-ականը. ով է Նարեկ Զեյնալյանի հավանական փոխարինողն ԱԺ-ում
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան