Հ2 հեռուստաալիքի հեռարձակումն այսուհետ միայն մարզկենտրոններում եւ զբոսաշրջային գոտիներում կլինի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն տեւական ժամանակ է, ինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները բողոքում են, որ Վարդենիսում դադարեցվել է հեռարձակվել Հայկական երկրորդ (Հ2) հեռուստաընկերությունը: Նրանք այդ բողոքով դիմել են նաեւ իրենց ընտրատարածքից ընտրված Աժ պատգամավոր Կարեն Բոթոյանին, ով էլ գրավոր դիմում է ներկայացրել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու հեռուստաընկերությունը չի հեռարձակվում: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից պատգամավորի հարցմանը պատասխանել են, որ «Հայաստանի երկրորդ հեռուստաալիք ՍՊԸ-ն դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի Հեռուսաստեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությանը` կրճատելու սփռման մասին նախկին ցանցը` Հ2 հեռուստաալիքի հեռարձակումը թողնելով միայն մարզկենտրոններում եւ զբոսաշրջային գոտիներում»: Սակայն անհասկանալի են մնում հեռուստաընկերության ցուցաբերած «ընտրողականության» չափանիշերը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում  


 




Լրահոս