ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանվել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը. մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցների դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Դեպքի մասին ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ` կրակոցների հետևանքով տեղում մահացել է երկու անձ: Նրանց թվում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը և վերջինիս մտերիմներից մեկը:

Դեպքը տեղի է ունեցել տուժողի տան բակում:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել նաև, որ տուժողները իրենց մեքենայով ժամանել են տուն, և հենց այդ պահին էլ դեռևս անհայտ անձինք կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի արդյունքում նրանք տեղում մահացել են:

Հիշեցնենք` Կանևսկոյի ընկերը վնասազերծվել էր ոստիկանության կողմից քրեական հեղինակություններ Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձի գործի շրջանակներում:

Ստորև ներկայացված տեսանյութում երևում է սպանվածներից մեկը, ով մեքենայի սեփականատերն է:




Լրահոս