ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների՝ ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար
երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև 2020թ. մայիսի 31-ը: Բանկի վարկառուները կարող են ստանալ
վարկի մարումների հետաձգում:
Ներկա պահին ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար հասանելի են վարկային արձակուրդներ`
ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարի մարման հետաձգման գծով: Անհատ ձեռներեցների և
իրավաբանական անձանց համար հետաձգումը հասանելի է գործող անգրավ վարկերի մայր գումարի և
տոկոսագումարի մարման համար՝ 7 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով (պայմանագրային սկզբնական
գումար): Պայմանները վերաբերում են ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթով վարկերին:
Բանկի կողմից ֆիզիկական/իրավաբանական անձնանց կամ անհատ ձեռներեցներ հանդիսացող հաճախորդներին
վարկային արձակուրդներ տրամադրելու գործընթացին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝
https://www.vtb.am/am/about-bank/news-view/bank-vtb-armeniia-kak-sotsialno-orientirovannyi-bank-
predlagaet
https://www.vtb.am/am/about-bank/news-view/obiavlenie-dlia-chastnykh-predprinimatelei-i-
iuridicheskikh-lits
Ուշադրություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր բոլոր  վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ
եկամուտներ և հնարավորություն ունեն  իրականացնելու իրենց վարկային մարումները, մինչև մայիսի 31-ն ընկած
ժամանակահատվածում կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում
մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։
Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից կարելի է օգտվել առանց մասնաճյուղ այցելելու՝
առցանց եղանակով՝ Մոբայլ/Ինտերնետ Բանկ, Վիդեո Բանկ ծառայությունների միջոցով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ձեր,
ՎՏԲ-Հայաստան Բանկ




Լրահոս