Գնաճը կմեղմվի․ Աժ-ն կընդունի մաքսատուրքերին վերաբերող նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին մեկնարկող Ազգային ժողովի նստաշրջանում պատգամավորները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող երկու նախագիծ։ Այդ նախագծերն արդեն դրական եզրակացություն  են ստացել ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում։

Օրինագծերից մեկով մաքսատուրքերի 5-ամյա արտոնությունները կերկարաձգվեն ևս մեկ տարով։ Դրանք 2015 թվակականից գործում էին Հայաստանի և Ղրղըզստանի համար և ավարտվել էին այս տարվա հունվարի 1-ին։ Մաքսատուրքի արտոնություններից դուրս են մնում ավտոմեքենաները, սակայն,  բացի տրանսպորտային միջոցներից, 600-ից ավելի հիմնական ապրանքների մաքսատուրքերը կնվազեն։ Եվ այս փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ գնաճը մեղմելու համար։ Խոսքը մոտ 647 ապրանքների մասին է՝ կարագ, միս, տարբեր կարևոր սննդային ապրանքներ։

Փոփոխությունները առաջարկվել են դեռ 2019 թվականի դեկտեմբերին Սանկտ- Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս նախագիծը լիագումար նիստերում ընդունվելու դեպքում ավելի ցածր մաքսատուրքերը կհաշվարկվեն այս տարվա հունվարի 1-ից։ Այսինքն այն գործարարների համար, որ հունվարից ավելի բարձր մաքսատուրք են վճարել, վերահաշվարկ կիրականացվի։

Իսկ մեկ այլ նախագծով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ապրանքների հետագծելիության մեխանիզիզմ ներդնել, այսինքն՝ էլեկտրոնային եղանակով հետևել բեռների տեղաշարժին, վերահսկել գործընթացը։ Սա թույլ կտա ժամանակ խնայել սահմանին։




Լրահոս