ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած
մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած
N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում
գործող հանրային սննդի հետևյալ օբյեկտների գործունեությունը՝

Ա/Ձ «Ռոզա Մկրտչյանը», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1
Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ
Ա/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37
Ա/Ձ «Ելենա Սարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա
«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39
Ա/Ձ Համլետ Աբրահամյան, Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյան խճ. 7)
Ա/Ձ Հերմինե Միկիչյան, Տավուշի մարզ, գ. Արչիս
Կնյազ փարոս Ա/Կ, Շիրակի մարզ գ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11։

Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝
չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորություն, չեն պահվել հաճախորդներին
ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ
կատարելու գրանցամատյաններ, ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ չեն դրվել
դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբամաններ:

Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման
ժամկետը կերկարաձգվի:




Լրահոս