Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ թաթախված ահաբեկիչներ․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան տեղեկություններ է ստացել Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ զինյալների տեղափոխման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Զախարովան հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ջիհադիստների տեղափոխումը կարող է Անդրկովկասում առաջացնել ահաբեկչական անկլավի ձևավորում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահինՄերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերն, ինչպես արդեն ասել ենք, մինչև արմունկներն արյան մեջ են թաթախված։ Խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությանը։ Այս ամենը չի կարող մեր անհանգստությունը չհարուցել, քանի որ ապագայում իրադարձությունների նման զարգացումը հղի է արդեն Անդրկովկասում նման նոր ահաբեկչական անկլավի ստեղծմամբ»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի։




Լրահոս