Ֆրանսիան սկսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին աջակցություն տրամադրելու ծրագրի իրականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները հավանության են արժանացրել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած հայերին լայնամասշտաբ օգնություն տրամադրելու ծրագիրը:

Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը տրամադրվելու է երեք ոլորտներում: Առաջին ոլորտը վերաբերում է բժշկական օգնությանը: «Վիրաբույժների և բժշկական սարքավորումների տեսքով առաջին շտապ օգնության ուղարկումից հետո այժմ նոր ավիաչվերթների ամբողջական շարք կիրականացվի: Նման ինքնաթիռներից մեկը կիրակի արդեն ժամանել է Երևան: Այն բժշկական իրեր, մասնավորապես՝ 500 մարդու համար նախատեսված դաշտային շարժական հիվանդանոց, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ է հասցրել»,- հայտնում է աղբյուրը:

Երկրորդ ինքնաթիռի չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին: Այն տեղ կհասցնի սոցիալական նշանակության ապրանք, այդ թվում՝ Ազնավուրի հիմնադրամի և Հայերին աջակցության հիմնադրամի կողմից: Աջակցության երկրորդ ոլորտը կլինի երկու երկրի միջև հիվանդանոցային համագործակցության ուժեղացումը, ինչը կֆինանսավորվի ֆրանսիական ԱԳՆ-ի կողմից: Իսկ Երրորդ ուղղությունը կդառնա «Հայաստանում այն նախագծերի աջակցությունը, որոնք իրականացնում են հումանիտար կազմակերպությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունները»:




Լրահոս