ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանկության ընկերները կամավոր մեկնեցին պատերազմի և միասին էլ զոհվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում արդբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհվել են կամավորականներ Արսեն Մելքոնյանը եւ Դավիթ Սարգսյանը: Արսենն ու Դավիթը մանկության ընկերներ էին: Նրանց սերը հայրենիքի հանդեպ անթաքույց էր, անսահման, եւ դա էր պատճառը՝ երբ լսեցին, որ հայրենիքը վտանգված է, առանց վարանելու, նույնիսկ առանց ընտանիքի անդաներին տեղյակ պահելու շտապեցին  կամավորագրվել եւ մեկնել Արցախ:

Արսենի եւ Դավիթի հերոսական կերպարի, սխրանքների մասին ArmLur.am-ը զուցել է Արսենի եղբոր՝ Լեւոնի հետ, ով սրտի մեծ կսկիծով, բայց հպարտությամբ պատմել է մանկության ընկերների, նրանց նվիրվածության եւ հայրենասիրության մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս