Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 29-ին ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի:

Այս մասին ասված է ԱԺ խորհրդի որոշման նախագծում:

Խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու միջնորդություն է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 9 հարց:

Արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:




Լրահոս