ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսակապ են անցկացրել Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆերը) փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում: Զրույցներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս