ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցին չի պատրաստվում լքել հայրենիքը. այնտեղ շինարարական բում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը վերածնվում է: Թուրք-ադրբեջանական 44 օրյա պատերազմից հետո անտուն մնացած արցախցիներն իրենց փոքրացած հայրենիքում են, չեն պատրաստվում փոխել իրենց բնակավայր:

«Թեկուզ իմ տանը չեմ, բայց իմ հայրենիքում եմ: Ես էս աշխարհում ուրիշ տեղ չունեմ ապրելու: Այստեղ պիտի լինեմ, շենացնեմ իմ հայրենիքը»: Սա է արցախցիների բանաձեւը:

ArmLur.am-ը նախօրեին ուղեկցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որը այցելեց Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ: Աշխատանքային այցով Արցախում էին նաեւ Աժ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը, ովքեր նախագահ Հարությունյանի հետ շրջեցին
Ասկերանի տարբեր համայնքներում, զրուցեցին բնակիչների հետ:

Տեղեկացնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է շատ համայնքների կիսաքանդ տները հիմնանոոգել, տալ անտուն մնացած արցախցիներին, նրանց ապահովել անհրաժեշտ գույքով եւ տեխնիկայով, որպեսզի պատերազմի դառնությունը ճաշակած արցախցիները կարողանան ապրել նոր բնակարաններում` չունենալով որեւէ խնդիր: Նրանց նաեւ ամսեկան գումարներ է հատկացվում` Արցախում ապրելու համար:

Հայաստանից Արցախ ժամանած անկախ պատգամավորները եւ Արցախի նախագահը գնացել էին համայնքներ` ծանոթանալու Արցախի քաղաքացիներին տարբեր համայնքներում տեղավորելու աշխատանքների ընթացքին, նրանց խնդիրները տեղում քննարկելելու եւ լուծում տալու համար: Արցախի նախագահը բնակիչներին տեղեկացրեց, որ իրենք ամեն ինչով աջակցելու են բնակիչներին, օգնելու են նաեւ նոր բնակարանների կառուցման հարցում. Միայն թե արցախցին Արցախում իրեն երջանիկ զգա:

Նշենք, որ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում այժմ 248 բնակիչ է ապրում և 108 տուն է վերակառուցվում, որպեսզի Հադրութի, Շուշիի եւ մյուս հանձնված տարածքների բնակիչները գան, ապրեն: Աստղաշենում բնակվում է մոտ 600 հոգի, և 200 տուն է վերակառուցվում: Իսկ Պատարա համայնքում բնակվում է 135 հոգի, որտեղ 50 տուն է վերակառուցվում:

Այսպիսով, Արցախում այս օրերին կարելի է ասել շինարարական բում է:




Լրահոս