ՖՈՏՈ. Անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին 4-րդ զորամիավորման հրաձգային գումարտակներից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր
բարձունքներ և կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Անձնակազմի ներդաշնակ և հմուտ գործողությունները, առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունն ու ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությունը բարձր են գնահատվել հրամանատարության կողմից։




Լրահոս