ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է շտապ արձագանքի. մշակութային արժեքները ոչնչանում են ռուս խաղաղապահների աչքի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիում ավերվել է քաղաքի խորհրդանիշերից մեկը՝ Կանաչ ժամ եկեղեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ անձամբ է ներկա եղել վանդալիզմի գործողություններին, Կանաչ ժամը քանդվել է ռուս խաղաղապահների աչքի առաջ: Ընդ որում վերջիններս ստանձնել են նաեւ Ղարաբաղում խաղաղությունը եւ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու պարտավորություն:

Եվ չնայած պատմական ժառանգության շարունակվող ոչնչացմանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները մինչ օր չեն ժամանել Ղարաբաղ՝ պատճառաբանելով նրանով, որ Ադրբեջանը թույլ չի տալիս։ Իսկ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս Արցախ մուտք գործել օտարերկրյա լրագրողներին ու արեւմտյան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատեց արգելքը, հայտարարելով, թե «տուրիզմի ժամանակը չէ»: Արցախի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքի խախտումների մասին։

«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ», – նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս