Պուտինը որոշում չի կայացրել գլխավորելու «Եդիանայա Ռոսիայի» կուսակցական ցուցակը․ Կրեմլի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս որոշում չի կայացրել կապված այն բանի հետ, թե առաջիկայում տեղի ունենալիք Պետդումայի ընտրություններում արդյոք կգլխավորի՞ «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության թեկնածուների կուսակցական ցուցակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինձ հայտնի չէ, որ նախագահը նման որոշում կայացրել է։ Նման որոշում նախագահը չի կայացրել»,- ասել է Պեսկովը, արձագանքելով այն լուրերին, որ «Եդինայա Ռոսիայի» ֆրակցիայի ղեկավարը առաջարկելու է Դումայում ներկայացված կուսակցությունների ֆրակցիաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որպեսզի Պուտինը գլխավորի իշխող կուսակցության ցուցակը։




Լրահոս