ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս տարվա նոյեմբերից 1500 ուսուցիչ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13,104,247.3 հազ. դրամ) ավելացրեց 2,78 մլրդ դրամով դրամով։

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով այս փոփոխության համար հիմք է ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները:

Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին եւ ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ):

«Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտություններիլիարժեք հենքը, որը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանը, ինչը կրեւոր է տնտեսության զարգացման համար»,-ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս