Պուտինը Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում ներկա է գտնվել Սուրբ Հարության պատարագին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում մատուցվող Սուրբ Հարության պատարագին:

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլլի մատուցած պատարագին Ռուսաստանի ղեկավարը եկել է կեսգիշերին: Պատարագին ներկա է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Վլադիմիր Պուտինն ավանդաբար մասնակցում է եկեղեցական գլխավոր տոներին կատարվող արարողություններին: Սուրբ Ծննդյան տոնը Ռուսաստանի նախագահը սովորաբար նշում է Մոսկվայից դուրս, այս տարի՝ Մեծ Նովգորոդին մերձակա Լիպնայի Սուրբ Նիկոլայ եկեղեցում: Սուրբ Հարության տոնին ավանդաբար Պուտինը պատարագին ներկա է գտնվում հենց Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում:




Լրահոս